Անմոռանալի ճամփորդություն դեպի Արենի՝ գինեգործության կենտրոն և ոչ միայն․․․

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում ես հասկացա մի բան , որ անընդհատ պիտի կարդամ ու անընդհատ պիտի հարստացնեմ բառապաշարս՝խոսքս, որպեսզի կարողանամ ճիշտ և ավելի գեղեցիկ ներկայացնեմ ամեն մի զգացածս ակնթարթ․․․
Բազմիցս գրել եմ և էլի կգրեմ , որտեղ սեբաստացիներն են իրենց հրաշալի ուսուցչուհիների ուղեկցությամբ ,այնտեղ տիրում է մի հրաշալի մթնոլորտ։
Երբ հիմա հանրակրթական դպրոցներում աշակերտներն անցնելով մեծ փորձության և սթրեսի միջով պատրաստվում են համադպրոցական գրավոր աշխատանքներին՝ մենք սեբաստացիներս վայելում ենք հայրենի բնությունը ևիհարկե մեր մանկությունը։ Տիար Բլեյանի շատ ճիշտ մշակած ծարագրի շնորհիվ մենք, այն ամենը ինչ պիտի սովորենք անգիր և հետո մոռանանք,տեսնում ենք և մխրճում մեր հիշողությունների մեջ, որը երբեք շատ ուզելու դեպքում էլ չենք մոռանա․․․
Իսկ հիմա մեր հրաշալի ճամփորդության մասին․․․
Առավոտյան արդեն պայմանավորված ժամին բոլորս հավաքվեցինք ևշարժվեցինք։ Անցնելով Արարատի մարզը մենք մտանք Վայոց Ձորի մարզ։Սկզբում գնացինք Արենի գինու գործարան։ Թեև մեզ հետ էր գինեգործ մեր սիրելի ընկեր Արտակը, բայց այնտեղ մեզ ուղեկցում էր նաև գործարանի էքսկուսավարը։ Մենք ծանոթացանք ժամանակակից գինեգործությանը։ Մի հիանալի սարք տեսանք ,որը մեկ ժամում կարողանում է 1000 շիշ փաթեթավորել։ Եղանք նաև մառանում, որտեղ  շատ ցուրտ էր և մութ։ ԸնկերԱրտակն ասաց,որ երբ մենք փակում ենք մառանի դռները՝ մառանում հայտնվում են հրեշտակները և հետևում գինիներին։

Հետո գնացինք Թռչնի քարանձավ։ Շատ տպավորիչ էր քարանձավը ,ես երբեք չէի եղել քարանձավում։ Այն ավելի խորհրդավոր դարձավ, երբ ընկեր Իվետան պատմեց տարբեր հետաքրքիր մանրամասներ քարանձավների մասին  ,թե ինչպես են մարդիկ հնում ապրել  այնտեղ։

Իսկ արդեն Նորավանքի շքեղությունը նկարագրելու համար բառեր չեմ գտնում,այն միայն տեսնել և զգալ է պետք։ Շատ կարևոր էր, որ մենք այնտեղ էինք Սուրբ Զատիկի նախօրեին։ Մի լավ վայելեցինք Նորավանքի շքեղությունը և մոմվառեցինք։

Գնացինք հանգստյան գոտի,որտեղ խաղացինք , հանգսացանք և վայելեցինք մեր հայկական ավանդական թոնրի խորովածը։
Իսկ արդեն երեկոյան տանը՝ Սուրբ Զատիկի առթիվ պատրաստված սեղանի շուրջը
նստած, պատմում էի մեր հիանալի օրվա մասին։ Պատմում պատմում էի ու էլի չէի կարողանում ամբողջ զգացածս ներկայացնեմ ընտանիքիս․․․
Շնորհակալ եմ իմ սիրելի ուսուցչուհիներ՝ ընկեր Անահիտին և ընկեր Իվետային, սիրելի  ընկեր Արտակին և իմ հրաշք դասընկերներին, ձեզ հետ անցկացրած ամեն օրը մի անմոռանլի հուշ է ․․․


Картинки по запросу արենի գինու գործարան


Картинки по запросу նորավանք
Картинки по запросу նորավանք
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s