Բնագիտական նախագիծ 16․03-20․03

1*

Նպատակ՝ Միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմների ուսումնասիրում

Ուսումնասիրում ենք միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմեր։
Նշում ենք այդ երկու տեսակի օրգանիզմների միջև առկա նմանությունները և տարբերությունները :
Ընտրում են մի միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմ պատրաստում են տեղեկություն տվյալ օրգանիզմի մասին նշելով.

.տեսակը

.կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

.որտեղ են տարածված

.ապրելու պայմանները

.թվարկում են  առկա առանձնահատկությունները.

Բջիջ բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջն ուսումնասիրող գիտությունը բջջաբանությունն է։
Միաբջիջ կոչվում են այն օրգանիզմները ,որոնք կազմված են մեկ բջիջից։ Օրինակ բակտերիանները,կապտականաչ ջրիմուռները և այլն։ Տարբերում են 2 տիպի միաբջիջ օրգանիզմներ պրոկարիոտներ և էուկարիոտնեեր։Պրոկարիոտները (բակտերիաներ, կապտականաչ ջրիմուռների մի մասը) չունեն տարբերակված կորիզ, մեյոզն արտահայտված չէ։Որոշ միաբջիջ օրգանիզմներ կարող են գաղութներ առաջացնել։
Բազմաբջիջ օրգանիզմները ,որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները,այդ թվում և մարդը ,կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից,որոնք միավորված են հյուսվածքներում և օրգանիզմներում։ Երկրագնդի վրա օապրող օրգանիզմների մեծ մասը բազմաբջիջ են։ Բնորոշ առանձնահատկությունները՝ բջիջները պարունակում են բոլոր այն կարևոր օրգանոիդները, որոնք բնորոշ են էուկարիոտներին և կարևորը՝ ունեն հստակ ձևավորված կորիզ։

Բակտերիաներ

 Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերիաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։Բակտերիաներ, միաբջիջ օրգանիզմների մեծ խումբ, ունեն պարզունակ բջջային կառուցվածք և լայնորեն տարածված են բնության մեջ։Շատ բակտերիաներ կարող են ակտիվորեն շարժվել մտրակիկների օգնությամբ։Բակտերիաների կենսագործունեության վրա ազդում են ջերմաստիճանը, խոնավությունը,

Բույսեր

Բազմաբջիջ օրգանիզմներից կուսունասիրենք բույսերը։ Բույսերը բազմաբջիջ օրգանիզմների հինական խմբերից է։Բույսերը ներկայանում են զանազան կենսաձևերով. նրանց մեջ տարբերում են ծառեր, թփեր, խոտաբույսեր և այլն։  Բույսերի ամենակարևոր տարբերությունը կենդանի օրգանիզմների մեծամասնությունից ինքնասուն լինելն է, այսինքն՝ իրենց աճման ու զարգացման համար անհրաժեշտ օրգանական նյութերը սինթեզում են իրենք:

2․

*Պատասխանիր հարցերին.

1.Բույսերից եւ կենդանիներից բացի՝ ի՞նչ կենդանի օրգանիզմներ գիտեք:
Մարդր նույնպես կենդանի օրգանիզմ է։
2.Շրջապատի որեւէ բույսի կամ կենդանու օրինակով ներկայացրե՛ք նրանց հիմնական հատկությունները:
Օրինակ մուկը կարող է շնչել ,սնվել, վնասել, բազմանալ և մահանալ։

3. Արդյոք կա՞ն կենդանի օրգանիզմների հատկություններ, որոնք բացակայում են անկենդան մարմիններում:

Կենդանի օրգանիզմները և անկենդան նյութը միմյանց նման են բաղադրությամբ, որովհետև կազմված են նույն տարրերից:Սակայն պարզվում է, որ կենդանի օրգանիզմներն ունեն հատկանիշներ, որոնք չունի անկենդան նյութը: Դրանց օգնությամբ էլ կենդանի օրգանիզմները տարբերվում են անկենդան նյութից:Կենդանի օրգանիզմները բազմանում են, աճում են, զարգանում են, սնվում են, տեղաշարժվում են, հաղորդակցվում են, արձագանքում են միջավայրի պայմաններին, միջավայրի հետ կատարում նյութափոխանակություն, հարմարվում և այլն:

Оставьте комментарий