Կենսաբանություն

Կաթնասուններ (լատ.՝ Mammalia), ողնաշարավոր կենդանիների դաս, որի գլխավոր առանձնահատկությունը ձագերին կաթով կերակրելն է։ Դասը մտնում ծէ քառոտանիների վերնադասի Synapsidomorpha խմբի մեջ։ Ըստ կենսաբանների գնահատումների՝ հայտնի է ժամանակակից կաթնասունների մինչև 5500 տեսակ, որոնց շարքին է պատկանում Բանական մարդտեսակը (լատ.՝ Homo sapiens), կաթնասունների ընդհանուր թիվը, ներառյալ անհետացած ձևերը, գերազանցում է 20000-ը։

ԿԵնսաբանություն

Երկկենցաղները վարում են ջրացամաքային ապրելակերպ. առաջին ողնաշարավորներն են, որ դուրս են եկել ցամաք և ունեն օդային շնչառություն։ Ապրում են լճերում,գետերի ափերին,ճահիճներում, ստվերոտ և խոնավ անտառներում։ Երկկենցաղների ճնշող մեծամասնությունը թրթուրային շրջանում ապրում է ջրում և շնչում խռիկներով (շերեփուկ), իսկ հասուն շրջանում (գորտեր, դոդոշներ)՝ ցամաքում և շնչում է թոքերով ու մաշկով, որտեղից էլ ծագել է նրանց անունը՝ երկկենցաղներ։ Սիրտը եռախորշ է, արյան … Продолжить чтение ԿԵնսաբանություն

Փափկամարմիններ

Փափկամարմիններ, փափկամորթեր, կակղամորթավորներ կամ մոլյուսկներ (լատ.՝ Mollusca), անողնաշարավորների առանձին տիպ։ Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո։ Փափկամարմինների ընդհանուր քանակը տարբեր երկրներում տատանվում է 100 հազարից մինչև 200 հազար։ ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ։ Ռուսաստանում հանդիպում է մոտ 2900 տեսակ։ Այս տիպը սովորաբար բաժանում են 9 կամ 10 դասի, որոնցից երկուսը ամբողջությամբ վերացել են։

Ասկարիդոզ

Մարդու օրգանիզմում ասկարիդը անցում է կյանքի 4 հիմնական ցիկլ: Բերանով ընդունում (ինվազիա). ասկարիդի մանրադիտակային չափի ձվիկները չեն կարող վարակիչ լինել՝ առանց հողի հետ առնվազն 2,5 շաբաթ շփվելու, որից հետո մարդիկ կարող են պատահականորեն այդ ձվիկները բերանի միջոցով ընդունել կեղտոտ ձեռքերի կամ չլվացած (չմշակված) մրգեր ու բանջարեղեններ ուտելիս:Միգրացիա (գաղթում). բարակ աղիներում ասկարիդի ձվիկներից դուրս են գալիս թրթուրներ, որոնք … Продолжить чтение Ասկարիդոզ

Կենսաբանություն

Կլոր որդեր, նեմատոդներ  առաջնախոռոչավոր որդերի տիպ։ Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80—85 մկմ) է երկկողմանի համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է (այստեղից էլ՝ անվանումը)։ Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը։ Արյունատար և շնչառական համակարգ չունեն։ Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից։ 

Տափակ Որդեր

Պատրաստել ուսումնական նյութ անձևրորդի կառուցվածքը, նրա դերը բնության մեջ թեմայով։Օղակավոր որդերը որդերի ամենակատարյալ զարգացած ներկայացուցիչներն են:Գիտությանը ներկայումս հայտնի է օղակավոր որդերի մոտ 12.000 տեսակ, որոնք բնակվում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում: Օղակավոր որդերը հիմնականում ազատ կենսաձև վարող, հետերոտրոֆ օրգանիզմներ են: Այնուհանդերձ օղակավոր որդերը ունեն նաև մակաբույծ և արդեն նույնիսկ գիշատիչ ձևեր: Ներկայացուցիչներն են՝ անձրևորդը, կանաչ ներեիսը, նեկտոխետան, ամֆիտրիտան, ցիրատուլուսը, տզրուկները:Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են … Продолжить чтение Տափակ Որդեր

Կենսաբանություն

Նախակենդանիներ կամ պարզագույն օրգանիզմներ , օրգանիզմներն են, որոնք կազմված են մեկ բջջից և կարողանում են գոյատևել։ Նրանցից են ամեոբան, հողաթափիկ ինֆուզորիան, մտրակավորները, վոլվոքսը՝ մտրակավորների գաղութային ձևը։ Նախակենդանիները մանրադիտակային չափեր ունեցող միաբջիջ օրգանիզմներ են, որոնց մարմինը կազմված է մեկ բջջից, սակայն այն կատարում է ամբողջական օրգանիզմի ֆունկցիաներ (մարսողական, արտազատական, շարժողական և այլն)։ Բազմաբջիջ օրգանիզմների այս կամ այն բջիջների խումբը կատարում է որևէ մեկ ֆունկցիա, ուստի … Продолжить чтение Կենսաբանություն

Միաբջիջ օրգանիզմներ

Միաբջիջ օրգանիզմներ, մեկ բջջից բաղկացած բուսական և կենդանական օրգանիզմներ։ Տարբերում են 2 տիպի միաբջիջ օրգանիզմներ պրոկարիոտներ և էուկարիոտնեեր։ Պրոկարիոտները չունեն տարբերակված կորիզ։ Ժառանգական ինֆորմացիայի ապարատը նուկլեոիդն է։ Էուկարիոտներին բնորոշ է միտոզով բաժանվող կորիզը։ Ընդհանուր կառուցվածքով և օրգանելների հավաքով նման են բազմաբջիջ օրգանիզմների բջիջներին։ Որոշ միաբջիջ օրգանիզմներ կարող են գաղութներ առաջացնել։