Ծաղիկներ ԷլջերնոՆի համար (տեղեկություն)

Վեպի գաղափարը ձևավորվել է 14 տարի շարունակ և անընդհատ թեման զարգացել է Քիզի կյանքում կատարվող տարբեր իրադարձություններով։ Ամեն ինչ սկսվել է 1945 թվականին՝ ծնողների հետ վեճից հետո․ նրանք ցանկանում էին, որ իրենց որդին գնա բժշկության մասնավոր դասերի, մինչդեռ որդին պարզապես ցանկանում էր գրող դառնալ։ Նա զգում էր, որ կրթությունը պատնեշ է դառնում իր և ծնողներ միջև, և այդ հարցը նրան բերեց ինտելեկտի մեծացման խնդրին։ Հիմնական իրադարձությունները տեղի են ունեցել 1957 թվականին, երբ Քիզը անգլերեն էր դասավանդում սահմանափակ ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող երեխաների դպրոցում. աշակերտներից մեկը նրան մի անգամ հարցրեց, թե կկարողանա՞ արդյոք փոխադրվել սովորական դպրոց, եթե ջանասիրաբար աշխատի և խելացի դառնա։

Գրքի այլ կերպարները ևս Քիզի կյանքից են։ Էլջերնոնը ոգեշնչված էր համալսարանի նախապատրաստական դասերով, իսկ նրա անունը վերցված էր բանաստեղծ Չառլզ Ալջերնոն Սուինբերնին Գիտնականներ Նեյմուրի և Շտրաուսի կերպարները նույնպես Քիզի կյանքից են։ Նրանք այն գիտնականներն են, որոնց հանդիպել է գրողը հոգեվերլուծությունը ուսումնասիրելու ժամանակ:

Оставьте комментарий